Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Չինաստանին

Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Չինաստանին

Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Չինաստանին՝ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ

«Խորը ցավում ենք լսելով Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին, որը հանգեցրեց մարդկային զոհերի և ավերածությունների:

Ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում վիրավորների շուտափույթ ապաքինման համար»։

Երեկ տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 126-ի, տուժել է առնվազն 188 մարդ, վնասվել է ավելի քան 1 հազար շինություն։