Կրունկների ճաքերից ազատվելու 3 միջոց

Կրունկների ճաքերից ազատվելու 3 միջոց

Կրունկների ճաքերը բացատրվում է նրանով, որ ոտնաթաթերը մեր մարմնի առավել շատ ծանրաբեռնված հատվածներն են: Չոր մաշկը կրունկների ճաքերի առավել տարածված պատճառներից մեկն է: 

Կրունկների ճաքերից ազատվելու մի շարք միջոցներ կան։

Կիտրոնի հյութ
Կիտրոնի հյութը հիանալի հեռացնում է մաշկի մահացած բջիջները։ Կարող եք կիտրոնը բաժանել 2 մասի և շփել (5 րոպե) այն կրունկի վրա  այնպես, որ սեղմելու ժամանակ հյութը  լցվի կրունկների վրա:


Ձիթայուղ
Բամբակյա սկավառակի վրա պետք է ձիթայուղ և մերսող շրջանաձև շարժումներով (10-15 րոպե)  այն քսել կրունկներին: Այնուհետև 1 ժամ կրել բամբակյա գուլպաներ: Կամ շշի մեջ խառնել 1 ճ/գ ձիթայուղ, մի քանի կաթիլ կիտրոնի հյութ կամ նարդոսի յուղ և նույն քանակությամբ ջուր: Օգտագործելուց առաջ  խորհուրդ է տրվում շշի պարունակությունը լավ թափահարել:


Մաքրում
Քերիչով ոտքերը մաքրելու շնորհիվ հնարավոր կլինի ազատվել  կրունկների վրա կուտակված կոշտ մաշկից: Մինչ մաքրելը հարկավոր է անպայման ոտքերը թրջել տաք օճառաջրում, որպեսզի մաշկը փափկի: Մինչև քնելը, խառնեք հեղուկ օճառը տաք ջրի հետ և 20 րոպե ոտքերը պահեք այդ օճառաջրի մեջ։ Այնուհետև պեմզայի օգնությամբ մաքրեք մահացած բջիջներն ու ոտքերը ողողեք մաքուր ջրով: Այնուհետև քսեք ոտքերի խոնավեցնող քսուք ու քնելուց առաջ կրեք բամբակյա գուլպաներ:

Այս պրոցեդուրաները պետք է կրկնել այնքան ժամանակ, մինչև ճաքերը վերանան: