Ո՞վ պետք է ձեռնպահ մնա եղերդակի (ցիկորի) օգտագործումից և ինչ քանակությամբ կարող է այն խմել

Ո՞վ պետք է ձեռնպահ մնա եղերդակի (ցիկորի) օգտագործումից և ինչ քանակությամբ կարող է այն խմել

Եղերդի արմատի բուժիչ հատկությունները վաղուց տարածվել են ավանդական բուժողների կողմից, և արդեն որոշ ժամանակ է՝ դրանք գրավում են դեղագործների ուշադրությունը։

Եղերդակի արմատի բաղադրության մեջ առկա երկաթը և կալիումը օգտակար են սրտի և անոթային պաթոլոգիաների, աթերոսկլերոզի դեպքում: Բույսի բաղադրության մեջ առկա B վիտամինները դրական են ազդում նյարդային գործունեության վրա, բարձրացնում են տրամադրության տոկունությունը: Եղերդակը խթանում է նաև ախորժակն ու վերացնում այրոցը, բարելավում ստամոքս-աղիքային տրակտի գործունեությունը։

Բույսն ունի բուժիչ և օրգանիզմը բալանսավորող մի շարք հատկություններր՝

գործում է որպես հակաբորբոքային, հակամանրէային միջոց
բարելավում է նյութափոխանակությունը, վերականգնում է լյարդի բջիջները
խթանում է լեղու արտազատումը, արագացնում է լեղապարկի քարերի տարրալուծումը
նվազեցնում է խոլեստերինի մակարդակը
ունի միզամուղ ազդեցություն
օգնում է նիհարել, կանխում է շաքարախտի զարգացումը

Օգտակար հատկությունները դրսևորվում են նաև արտաքին օգտագործման դեպքում։ Վերջին ուսումնասիրությունները ապացուցել են բույսի հակաուռուցքային ազդեցությունը: Բուժիչ նյութեր են պարունակում նաև ծաղիկները, տերևները և սերմերը։ Բժշկության համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում ինտիբին նյութը։

Եղերդի արմատի օգտակարությունը որոշվում է բաղադրիչների հարստությամբ և բազմազանությամբ:

Բույսի մեջ պարունակվում են՝

ինուլին (60-70%)՝ բնական պոլիսաքարիդ
օրգանական թթուներ և բուսական յուղեր
սպիտակուցներ և վիտամիններ
կարոտին, մակրո և միկրոտարրեր

Եղերդակը շատ օգտակար է ավելորդ քաշի, նյութափոխանակության խանգարումների դեպքում։ Դիաբետով հիվանդների համար այն փոխարինում է և՛ շաքարին, և՛ օսլային, ամրացնում է իմունային համակարգը և բարելավում նյութափոխանակությունը։ Խելամիտ չափաբաժիններով օգտագործելիս, բույսը օգուտ է բերում բոլորին՝ ներառյալ երեխաներին և հղիներին:

Եղերդակի օգտագործումը ճանաչված է նաև խոհարարության մեջ՝ սուրճի ամբողջական փոխարինողի տեսքով։ Որոշ երկրներում արմատը, ցողունը եփում են։ Տերևների գործածումը՝ որպես աղցանի բաղադրիչ, ավելի քիչ տարածում ունի, սակայն, ընդհանուր առմամբ, եղերդակը իրավամբ համարվում է և՛ սննդամթերք, և՛ բուժիչ խոտ:

Բայց, չնայած բազմաթիվ օգտակար հատկություններին, դեռևս կան հակացուցումներ եղերդակի արմատից պատրաստված ըմպելիք խմելու համար։ Պետք է զգույշ լինել. ալերգիա ունեցողների համար, լեղաքարային հիվանդություն ունեցող մարդիկ, միզաքարային հիվանդություն, անոթային հիվանդություններ, անհատական ​​սննդի անհանդուրժողականություն ունեցող մարդիկ, հղիության և կրծքով կերակրման ժամանակ, մինչև մեկ տարեկան երեխաներ