Կատուները տուն են վառել, հրշեջներն այրվող շինությունից տարհանել են 2 կնոջ և 5 կատու․ ՌԴ

ՌԴ Չերքեսկ քաղաքի բազմահարկ շենքի 2-րդ հարկում բնակարան է այրվել։ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները այրվող շենքից տարհանել են 2 կնոջ և 5 կատուների։
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության 12 մասնագետների և 3 միավոր տեխնիկայի ուժերով 36 քմ մակերեսով հրդեհը մարվել է։ Նախնական տեղեկություններով՝ ամեն ինչ տեղի է ունեցել ընտանի կենդանիների չարաճճիության պատճառով։ Կատուները գցել են հովացուցիչը, ջուրը լցվել է երկարացման լարի վրա: Այնուհետև հրդեհ է սկսվել։
Դեպքի մասին հայտնի է դարձել երկու օր առաջ։