ՀՀ-ն Վլադիմիր Պուտինին ձերբակալելու վերաբերյալ որոշում կընդունի՞․ մեկնաբանում է Ալեն Սիմոնյանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադարձավ Հաագայի դատարանի՝ ՌԴ նախագահի մասով կայացված որոշմանը:
Մասնավորապես, Հաագայի դատարանը օրդեր է տվել Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հետ կապված, և հարցն այս շաբաթ քննվելու է ՀՀ ՍԴ-ում. ի՞նչ կարելի է սպասել հարցին ի պատասխան Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ չի կարող գուշակել, թե ինչ որոշում կընդունի ՍԴ-ն։
Հարցին, որ եթե այդ որոշումն ընդունվի ու ՌԴ նախագահը գա Հայաստան, օրինակ՝ ԵԱՏՄ հետ կապված որևէ միջոցառման մասնակցելու, այդ դեպքում ՀՀ քաղաքական ղեկավարությունն ի՞նչ է անելու, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․
«Անկեղծ ասած, ինձ համար էլ է զարմանալի։ Որևէ երկիր, որտեղ անցկացվող համաժողովի է մասնակցում մեկ այլ երկրի ղեկավար, ինչպիսի՞ քայլ պետք է անի, ես էլ դեռ չգիտեմ, չեմ կարող ասել»,- հավելեց նա: