Պատմության այս օրը․ Սեպտեմբերի 9-ին նշվում Է Գեղեցկության համաշխարհային օրը

Սեպտեմբերի 9-ին նշվում Է Գեղեցկության համաշխարհային օրը, կոսմետոլոգների եւ գեղեցկության ինդուստրիայի բոլոր մասնագետների պրոֆեսիոնալ տոնը;
Գեղեցկության միջազգային օր սահմանելու նախաձեռնությամբ 1995թ.-ին հանդես է եկել Էսթետիկայի և կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեն` CIDESCO-ն: Այս նախաձեռնությունն ընդունվել է մեծ ոգևորությամբ: Այդ ժամանակվանից ի վեր, ամեն տարի սեպտեմբերի 9-ին նշվում է այս տոնը, որը սիրված է աշխարհի բազմաթիվ երկրներում:
CIDESCO-ը աշխարհի առաջատար կազմակերպությունն Է Էսթետիկայի եւ կոսմետոլոգիայի բնագավառում: Այն 1946 թվականին հիմնվել Է Բրյուսելում եւ իր բաժանմունքներն ունի աշխարհի 30-ից ավելի երկրներում:
Այդ օրն ամբողջ աշխարհում գնահատվում է գեղեցկությունն իր բոլոր դրսևորումներով, այն ամենը, ինչ էսթետիկ և բարոյական հաճույք է պատճառում: Իսկ շատ երկրներում օրվա կապակցությամբ գեղեցկության մրցույթներ, փառատոններ, մասնագիտացված ֆոտոցուցահանդեսներ եւ այլ միջոցառումներ են անցկացվում:
Ինչպես նշում են CIDESCO-ի ներկայացուցիչները, 20-րդ դարը կոսմետոլոգիայի ոլորտի համար դարձավ խոշոր ձեռքբերումների և առաջընթացի ժամանակաշրջան: Հենց անցյալ դարում են ստեղծվել արտաքին խնամքի համար նախատեսված ամենակարևոր միջոցներն ու պարագաները: Սակայն առաջընթացը տեղում չի դոփում. մասնագետները շարունակում են կատարելագործել այս տեխնոլոգիաները: