Պուտինը կարող է փետրվարի 12-ին այցելել Թուրքիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է փետրվարի 12-ին այցելել Թուրքիա, սակայն դիտարկվում է այլ ժամկետների հնարավորությունը. RIA Novosti-ին հայտնել է Թուրքիայի դիվանագիտական աղբյուրը։
Պուտինի այցը Թուրքիա կկայանա փետրվարին, ուկրաինական թեմաները կլինեն բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը. երկուշաբթի ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ավելի վաղ Անկարայում դիվանագիտական աղբյուրը RIA Novosti-ին հայտնել էր, որ նախագահ Պուտինի այցը Թուրքիա կարող է տեղի ունենալ մոտավորապես փետրվարին, սակայն իրավիճակը կախված կլինի Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների ժամանակացույցից։ Ավելի վաղ Türkiye թերթը հայտնել էր փետրվարի 12-ին Պուտինի Թուրքիա այցի հավանականության մասին։