Չափազանց բացասական եմ գնահատում ՀՀ կառավարության ջանքերն՝ ուղղված Արցախի հարցի լուծմանը․ Սիմոնյան

Հաագայի դատարանի որոշումը միջանկյալ է, վճիռը տարիներ անց կլինի, բայց, միևնույն է, սա շատ կարևոր է մեզ համար։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ սա ուղղակի պահանջ է Ադրբեջանին, որի չկատարման դեպքում պետք է հստակ իմանանք, թե ինչ քայլեր ենք անելու։

«Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել ու ասել է, որ ոչինչ չի անելու, և դա ուղղակիորեն հակասում է ՄԱԿ-ի դատարանի միջանկյալ որոշմանը, և մենք պետք է դատարանին ներկայացնենք Ադրբեջանի արձագանքը՝ այն ներկայացնելով որպես անարգանք»,- ասաց Սիմոնյանը։ 

Ըստ նրա՝ քաղաքական գործիչներն ու դիվանագետները պետք է շարունակեն իրավաբանների աշխատանքը։ «Ես չափազանց բացասական եմ գնահատում ՀՀ կառավարության ջանքերը՝ ուղղված Արցախի հարցի լուծմանը»,- նշեց նախկին պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։