Սահմանային նոր լարվածությունը որևէ ձևով բացառված չէ. Աբրահամյան

Սահմանային նոր լարվածությունը որևէ ձևով բացառված չէ. Աբրահամյան

Ադրբեջանական հայտարարությունները, ինչպես նաև վերջին տասնօրյակում ակտիվ տեղեկատվական քաղաքականությունը, նպատակ ունի Հայաստան-Ադրբեջան առաջիկա գործընթացներում պարտադրել ադրբեջանական մոտեցումները և շտապեցնել Հայաստանին խաղաղության պայմանագիր ստորագրելու մասով։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ “Պատիվ ունեմ” խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այսօրվա հայտարարությունը, թե հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հավանականությունը մեծ է։ 

Հարցին՝ այդուհանդերձ, Ադրբեջանը կգնա՞ իրավիճակի սրման, թե կշարունակի պարզապես բանեցնել տեղեկատվական ճնշման գործիքակազմը, Աբրահամյանը նշեց.

«Նոր սահմանային լարվածության ռիսկեր կան, դա պայմանավորված է բանակցային գործընթացում նշմարվող որոշակի խնդիրներով: Այնպես որ սահմանային նոր լարվածությունը որևէ ձևով բացառված չէ»,- հավելեց նա։