Մխիթարյանը կմասնակցի Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստների հրաժեշտի խաղին

Մխիթարյանը կմասնակցի Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստների հրաժեշտի խաղին

Իտալիայի չեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստներ Լուկաս Պիշչեկի ու Յակուբ Բլաշչիկովսկու հրաժեշտի խաղին։

Սեպտեմբերի 5-ին Դորտմունդում մրցելու են այդ ֆուտբոլիստների ընկերների թիմերը: Խաղին մասնակցելու է նաև ակումբի նախկին հարձակվող Լուկաս Բարրիոսը:

Մխիթարյանը «Բորուսիայում» հանդես է եկել 2013-16 թվականներին: