Քաղաքական պայքարի այլասերված դրսևորում է․ ՔՊ-ականը՝ Փաշինյանի որդու իբր առևանգման մասին

Երբեք Հայաստանում չպետք է տոն տրվի, որ զավակները ծնողների համար պատասխան տան, սա ազգակործան մոտեցում է։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ 

Նրա խոսքով՝ զավակից պահանջել բարոյական պատասխանատվություն ծնողի վարքի համար ճիշտ չէ։

«Ցանկացած քաղաքացի իրավունք ունի դժգոհել իշխանությունից, պետության ղեկավարից։ Բայց հաշվեհարդարի կոչերը մեր հասարակությանն այլ տեղ կտանի։ Ես տեսնում եմ հասարակական ու քաղաքական դեմքերի, որոնք ինձ անգղների են հիշեցնում․ նրանք հայտնվում են այնտեղ, որտեղ վիճակը լարված է, և ավելի են լարում այն»,- կարծիք հայտնեց իշխանական պատգամավորը։
Նա նկատեց՝ պետք է իրավունքին հետևել և չթելադրել դատարաններին, թե ինչ պետք է անել։

«Սա քաղաքական մրցապայքարի այլասերված դրսևորման հետևանք է»,- ասաց նա։


Մանրամասները՝ տեսանյութում։