Ջրանցքն ընկած մեքենայի կին վարորդին փրկարարները դուրս են բերել, իսկ ուղեւորի ճակատագիրն անհայտ է (տեսանյութ 18+)

Օբվոդնի ջրանցքն ընկած մեքենայի կին վարորդին փրկարարները դուրս են բերել։
Դատելով կադրերից՝ նա անգիտակից է եղել։ Նրան սրտի մերսում են արել, բայց ամենայն հավանականությամբ նա մահացել է, հաղորդել է «ՌԵՆ ՏՎ»-ի աղբյուրը։ Զրուցակիցը նշել է, որ բախումից հետո մեքենան շրջվել է և ընկել ջրանցքը։
Ոմանք մեքենայի հետևում տեսել են մանկական նստատեղի նման մի բան:
Նախնական տվյալներով՝ մեքենայում նաև մեկ ուղեւոր է եղել։ Նրա ճակատագիրն անհայտ է։
Այլ տեղեկությունների համաձայն՝ մեքենայի ներսում մահացած աղջկա են հայտնաբերել: Նա ամրակապված է եղել և, ըստ երևույթին, չի կարողացել դուրս գալ մեքենայից:
Վթարի պահին մեքենայում երկու կին ուղեւորներ են եղել։ Նրանցից մեկը վթարից անմիջապես հետո կարողացել է դուրս գալ սրահից, նրան դուրս են բերել ջրից ու բուժօգնություն ցուցաբերել։
Ականատեսների խոսքով՝ վթարի պատճառը կարող էր լինել լուսացույցի խափանումը։