Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. Քաղցրաշեն գյուղի մի քանի տներում ծորակներից հոսող խմելու ջուրը կապույտ երանգ է ստացել

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. Քաղցրաշեն գյուղի մի քանի տներում ծորակներից հոսող խմելու ջուրը կապույտ երանգ է ստացել

Երեկ, մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 19։00-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Քաղցրաշեն գյուղի Պռոշյան փողոցի մի քանի տների ծորակներից կապույտ ջուր է հոսում։

Ժամանել են «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները։ 

Մի քանի տների ծորակներից հոսող կապույտ ջրի նմուշները վերցվել են և պարզում են, թե ինչ հանգամանքներում է ջուրը կապույտ գույնի դարձել։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, բնակիչների կողմից ջուրը չի օգտագործվել խմելու նպատակով, և տուժածներ չկան։