Այս փարոսը լույս է տալիս ու աշխատում է բացառապես Ադրբեջանի և Թուրքիայի համար․ Զոհրաբյան

Ես այսօր ինձ հետ բերել եմ թուրքական արտադրության լամպ, սա է Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության փարոսը, որովհետև այս փարոսը լույս է տալիս ու աշխատում է բացառապես Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Այս մասին ԱԳՆ-ի մոտ  բողոքի ակցիայի ժամանակ ասաց Նաիրա Զոհրաբյանը։

«Նախկինում, երբ ընդդիմադիրի «պրիչոսկան» ծռվում էր կամ գրիպ էր ընկնում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հազարավոր հայտարարություններ էին տարածում՝ ի տարբերություն քաղբանտարկյալների հարցի»,- ասաց Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում