Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու մասին հայտարարություն անելու իրավունք չունեմ․ Ալեն Սիմոնյան

 «Ես նման հայտարարություններ անելու իրավունք չունեմ, որովհետև բանակցային գործընթաց է հիմա»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին` արդյոք ինքը համաձա՞յն է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

«Բանակցային գործընթացի ժամանակ նման հայտարարություն անել, նշանակում է ինչ-որ փաստի առաջ կանգնեցնել թե՛ բանակցողին, թե՛ ընդհանուր գործընթացը։ ԱԺ նախագահի մակարդակով նման հայտարարություն անելն անընդունելի է»,-շեշտեց Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով ընդդիմության կողմից փորձերին` նախարարներին փոխանցել հայտարարության տեքստ, որով սահմանում են, որ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում, չպետք է լինի անկլավ Ալեն Սիմոնյանն ասաց․

«Նման հնարավորություն ունի առանց շոուներ կազմակերպելու, այս դահլիճում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, հնարավորություն ունի գրավոր դիմել, որը մտնում է պատգամավորների լիազորությունների մեջ և այլն։ Նմանատիպ գործողություններով նրանք փորձում են գործընթացի իմիտացիա ստեղծել»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գևորգյան