Չինաստանը հետաքննություն են սկսել Պանամայի ջրանցքի նավահանգիստների գործարքի մասին

Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հրամայել են պետական գործակալություններին հետաքննել Հոնկոնգում տեղակայված CK Hutchison Holdings-ի գործը։
Այն պատկանում է միլիարդատեր Լի Կա-Շինգին։ Հետաքննության թեման Պանամայի ջրանցքի երկու կողմերում երկու նավահանգիստներն ԱՄՆ BlackRock հիմնադրամի գլխավորած կոնսորցիումին վաճառելու ընթացիկ գործարքն է:
Bloomberg-ը գրել է, նման հրահանգ, ի թիվս այլոց, տրվել է Չինաստանի գլխավոր հակամենաշնորհային կարգավորողին։ Պեկինում արված այլ պնդումները ներառում են որոշ «անվտանգության խախտումներ»:
Գործարքը նախաձեռնվել է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու ֆոնին, որը 2024 թվականի դեկտեմբերից պահանջում էր Պանամայի ջրանցքը վերադարձնել ԱՄՆ-ի վերահսկողությանը։