Փամբուխչյանը ներկայացրել է Նոր Նորքի, Դավթաշենի, Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարներին

Փամբուխչյանը ներկայացրել է Նոր Նորքի, Դավթաշենի, Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարներին

Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամփուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր այցելեմ եմ Նոր Նորք, Դավթաշեն,Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններ ու աշխատակազմերին ներկայացրել նորանշանակ ղեկավարներ Տիգրան Տեր-Մարգարյանին, Ալբերտ Հովասափյանին և Ռոմիկ Մխիթարյանին:

Շնորհավորելով պատասխանատու պաշտոններում նշանակվելու առթիվ նշել եմ, որ քաղաքի կառավարման պատասխանատվությունն ստանձնած երկու կուսակցությունները, համատեղելով ջանքերը, անելու են հնարավոր ամեն ինչ, որպեսզի կյանքի կոչվեն նախաձեռնած ծրագրերն ու բնակիչներին տված բոլոր խոստումները:

Անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող ծրագրերին՝ կարևորել եմ կյանքի կոչվող նախագծերի պարագայում համագործակցված աշխատանքն ու հետևողականությունը»: