«Ապրելու երկիր» կուսակցությունը հանդիպում-միջոցառում կանցկացնի՝ ի հիշատակ Կարեն Դեմիրճյանի

«Ապրելու երկիր» կուսակցությունը հանդիպում-միջոցառում կանցկացնի՝ ի հիշատակ Կարեն Դեմիրճյանի

«Ապրելու երկիր» կուսակցությունը հանդիպում-միջոցառում կանցկացնի՝ ի հիշատակ Կարեն Դեմիրճյանի․

«Կարեն Դեմիրճյանը իր երկրի ու հայրենիքի, մայրաքաղաքի ու ժողովրդի նվիրյալն էր։

Հայաստանի պատմության լավագույն գործիչներից մեկն իր հանդեպ եղած համատարած սերն ու հարգանքը վաստակել է իր պետականամետ մտածելակերպով ու նվիրված աշխատանքով։

Այսպիսի գործիչներին պետք է հիշել միշտ, նրանց մասին խոսել ամենուր, նրանց գործն ու վաստակը ներկայացնել ու փոխանցել նոր սերունդներին։

Հուլիսի 28-ին, ժամը 19:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա Կարեն Դեմիրճյանին նվիրված միջոցառում, որի ընթացքում Դեմիրճյանի մտերիմները, ընկերներն ու հարազատները և մենք ևս մեկ անգամ խոսելու ու պատմելու ենք հայ նվիրյալի և մեծանուն գործչի մասին։

Կքննարկենք Դեմիրճյանի՝ երազանքների Երևան ունենալու տեսլականն ու այնպիսի նախագծեր, որոնք այդպես էլ իրականություն չդարձան։

Հասցե՝ Աբովյան 16

Միջոցառման մուտքն ազատ է»։