Առաջարկում եմ քննարկենք և հասկանանք, թե միջազգային հանրությունն իրականում ովքեր են և իրականում ինչ են ասել. Բաբայան

Առաջարկում եմ քննարկենք և հասկանանք, թե միջազգային հանրությունն իրականում ովքեր են և իրականում ինչ են ասել. Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե միջազգային հանրությունն իրենից պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի շուրջ մեր պահանջների նշաձողը: 

Առաջարկում եմ քննարկենք և հասկանանք, թե միջազգային հանրությունն իրականում ովքեր են և իրականում ինչ են ասել:

Այսպես, մեզ համար, բանակցությունների ֆորմատի հաշվառմամն, միջազգային հանրություն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ պետությունները, դրանք են՝ Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: 

ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը դեռևս հունավարի 14-ին է հայտնել, որ դեմարկացիան և դելիմիտացիան չի լուծում Ացախի կարգավիճակի հարցը, որ կարգավիճակի համար սպասվում են դժվար բանակցություններ: 

Նիկոլ Փաշինյանի քննարկվող հայտարարությունից հետո ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան էլ հայտնել է, որ Արցախի կարգավիճակի հարցը կողմերի համար շարունակվում է մնալ բանակցային բարդ օրակարգ և ՌԴ-ն ունի այդ բանակցություններում կողմերին աջակցելու առաքելություն: 

Դրան հաջորդել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունը, որից լայն քննարկման առարկա դարձավ 2018-ի ընտրություններով և 2021-ի արտահերթ ընտրություններով ժողովրդավարության մասին գովեստի խոսքերը: Սակայն դեսպանի հայտարարության մեջ կար շատ ավելի կարևոր ձևակերպում, ըստ որի ԱՄՆ-ն գտնում է, որ Արցախի բնակչության որոշումը պետք է լինի կարգավիճակի առանցքային նշանակությունը և այդ որոշումը հենված է ինքնորոշման իրավունքի միջազգային չափանիշների վրա: 

Ինչպես գիտեք ՀՀ օրվա իշխանությունը վաղուց մոռացության է մատնում ինքնորոշման իրավունքի իրացման հարցը, որը դրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ կոնֆլիկտի լուծման հիմնարար երեք սկզբունքների շարքում: Այլ կերպ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տևական ժամանակ է միջազգային չափանիշ ունեցող ազգերի ինքնորոշման իրավունքի փոխարեն խոսում է անվտանգ ապրելու իրավունքից և Արցախում ինչ-որ նվազ կարգավիճակ ստանալու մասին, օրինակ՝ մշակութային անկախությամբ բնակչության իրավունքների պաշտպանության մասին: Նույնն է թե՝ Ֆրանսիայում ապրող հայերի իրավունքների պաշտպանությունը: 

Փաստացի ԱՄՆ-ն ու ՌԴ-ն իրենց պաշտոնական հայտարարություններով պնդում են, որ չեն պահանջել որևէ նշաձողի իջեցում:

Այստեղից էլ ակնհայտ է դառնում, որ օրվա իշխանությունը վաղուց համաձայնությում է տվել Արցախն Ադրբեջանի կազմում լինելուն և իրենց համար միջազգային հանրությունը ընդամենը Թուրքիան է և Ադրբեջանը»: