Ո՞ր մթերքներն են բարձրացնում տրամադրությունը

Եթե որոշ մթերքներ բարձրացնում են ձեր տրամադրությունը, մյուսները փչացնում են այն: Նյարդահոգեբան Իրինա Խվինգիան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում տվել է երկուսի օրինակներն էլ:
Ուղեղը եւ էնդոկրին համակարգը պատասխանատու են մարդու տրամադրության համար, տրամադրությունը բարելավելու համար պետք է խթանել օրգանիզմի այս երկու մասերից մեկը: Դա կարելի է անել տարբեր եղանակներով, բայց առավել բնականը սննդի միջոցովն է:
Համարվում է, որ շոկոլադը եւ բանանը արդյունավետորեն բարձրացնում են տրամադրությունը, բայց կան նույն հատկություններով այլ մթերքներ եւս, Sputnik ռադիոյին ասել է նյարդահոգեբանական Իրինա Խվինգիան:
«Յուղոտ ձկներն օգնում են բարելավել ընդհանուր տոնուսը եւ մեծացնել ուշադրության կենտրոնացումը` դրանցում պարունակվող յոդի պատճառով: Օգտակար է նաեւ ծովախոտը, քանի որ այն վիտամինների մի ամբողջ սպեկտր է պարունակում, որոնք պատասխանատու են երիկամային գեղձերի աշխատանքի համար, իսկ դրանք, իր հերթին, ազդում են ադրենալինի եւ նորեֆինեֆրինի արտադրության վրա, նպաստում են ընդհանուր տոնուսին եւ բարձրացնում են աշխատունակությունը: Կարելի է նաեւ ընկույզ ուտել: Ամենալավը համարվում են ընկույզն ու պիստակը:
Տրամադրությունը բարելավելու համար բավական է օրական 50 գրամ ուտել»,- ասել է Իրինա Խվինգիան:
Մինչդեռ, տրամադրությունը բարելավող սննդի հետ մեկտեղ կան այնպիսիները, որոնք փչացնում են այն: Նյարդահոգեբանը նշել է, որ էներգետիկ ըմպելիքները դրանց թվին են պատկանում:
«Վնասակար է չարաշահել կոֆեինը եւ տարուինը: Մթերքները, որոնք հաստատ վնասակար են, էներգետիկ ըմպելիքներն են: Այպիսի մեկ շիշը հավասար է տասը բաժակ սուրճին: Նման կենտրոնացումը լավ չի ազդում ուղեղի վրա: Սկզբում էներգետիկ վերելք է լինում, իսկ ինչոր ժամանակ անց` կտրուկ անկում, եւ վիճակն ավելի վատ է դառնում, քան սկզբում էր»,- նախազգուշացրել է Իրինա Խվինգիան:
Սպանախ
Սպանախը հարուստ է մագնեզիումով, որը պատասխանատու է մարդու տրամադրությունն ու պահվածքը կարգավորող սերոտոնին հորմոնի մակարդակը բարձր պահելու համար: Բացի այդ, սպանախը տրիպտոֆանի բուսական հարուստ աղբյուր է, իսկ առանց այս ամինաթթվի հնարավոր չի լինի սերոտոնին սինթեզել:
Շոկոլադ
Շոկոլադը հարուստ է թիրոզինով, որը խթանում է դոֆամինի՝ գլխուղեղում հաճույքի համար պատասխանատու կենտրոնները խթանող ու բարձր տրամադրություն ապահովոր նյութի արտադրությունը: Բացի այդ, շոկոլադում պարունակվող կակաոն ակտիվացնում է սերոտոմինի արտադրությունը, թուլացնում է անոթներն ու կարգավորում է ճնշումը, ինչն օգնում է բնական ճանապարհով ազատվել դյուրագրգիռությունից:
Կեֆիր
Հետազոտությունները ցույց են տվել, որ հոգեկան առողջությունն ու տրամադրությունն անմիջականորեն կապված են աղիների միկրոֆլորայի հետ: Կեֆիրի ամենօրյա գործածությունը բարելավում է աղիների միկրոբիոտիկան՝ դրանով իսկ նպաստելով տրամադրության բարձրացմանը: Բացի այդ, գիտնականները նշում են, որ կաթնամթերքի գործածությունն օգնում է ազատվել կպչուն բացասական մտքերից:
Արմավ
Արմավն օգնում է բարելավել գլխուղեղի աշխատանքն ու նպաստում է դրական տրամադրվածությանը: Այս մրգի նման ազդեցությունը պայմանավորված է նրանով, որ այն խթանում է սերոտոնինի արտադրությունը:
Կծու պղպեղ
Հետազոտությունները ցույց են տվել, որ կծու պղպեղի մեջ պարունակվող կապսաիցին նյութը կարող է ազդել որպես հակադեպրեսանտ: Այս պղպեղը նպաստում է օրգանիզմում էնդորֆինների արտադրմանը, ինչն օգնում է բարձրացնել տրամադրությունը:
Բանան
Բանանը հարուստ է տրիպտոֆանով ու վիտամին B6-ով, որոնք կանխում են օրգանիզմում սերոտոնինի մակարդակի նվազումը: