ՌԴ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Սումիի ուսումնական հաստատությանը. երկու մարդ մահացել է, 20-ը՝ վիրավորվել (տեսանյութ)

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են հասցրել Ուկրաինայի Սումի քաղաքի ուսումնական հաստատության վրա. երկու մարդ մահացել է, 20-ը՝ վիրավորվել։
Ավելի վաղ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել էր, որ Սումիում հարձակում է եղել ուսումնական հաստատության քառահարկ շենքի վրա, և փրկարարները ողջ գիշեր պայքարել են հրդեհի դեմ։ Շենքը զգալի վնասներ է կրել։
Սումիի քաղաքային խորհրդի տվյալներով՝ ՌԴ հրթիռի խոցման հետևանքով ավերվել և վնասվել են մասնագիտական ուսումնական հաստատության շենքերը, վնասվել է նաև երկու հանրակացարան։
Տուժածներից երեքը մնում են հիվանդանոցում, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության. ասվում է քաղաքային խորհրդի հաղորդագրության մեջ:
Հարձակման վայրում աշխատում է արտակարգ իրավիճակների արձագանքման շտաբը. հայտնում է Interfax-Ukraine-ը: Հասցված վնասը գնահատվում է, վնասված կառույցներն ապամոնտաժվում են, աշխատում են փրկարարներն ու հատուկ տեխնիկա։