Վանաձորում բերման են ենթարկել մեծ թվով քրեական հեղինակությունների

Վանաձորում բերման են ենթարկել մեծ թվով քրեական հեղինակությունների

Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաղ առավոտյան Երևանից Վանաձոր էին ժամանել ոստիկանական հատուկ դիմակավորված ջոկատայինները, ովքեր Վանաձորի տարբեր հատվածներից ոստիկանության Տարոնի և Բազումի բաժիններ են տեղափոխել քրեական պատմություններով Վանաձորում հայտնի, քրեական ենթամշակույթ կրողների․ հայտնում է Shamshyan.com-ը։

Մեծ մասը զգալով, որ դիմակավորված ոստիկանները իրենց հետևից են եկել, փորձել են կամ դիմել փախուստի, կամ աննկատ հեռանալ ոստիկանների տեսադաշտից, սակայն դա նրանց չի հաջողվել։

Կան կասկածներ, որ բերման ենթարկվածները կապ ունեն Վանաձորում 2 օրվա տարբերությամբ տեղի ունեցած կրակոցների դեպքերի հետ, ինչի հետևանքով մի քանի հոգի, այդ թվում՝ 2 կանայք, հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին «Վանաձոր» բժշկական կենտրոն։