Անդրանիկ Քոչարյանը «դուխով» է միայն պատգամավորի կարգավիճակում

Անդրանիկ Քոչարյանը «դուխով» է միայն պատգամավորի կարգավիճակում

Միջադեպ է տեղի ունեցել Երևանում իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի և քաղաքացիների միջև։ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը քաշքշել է երիտասարդ անցորդներից մեկի թևը՝ փորձելով երիտասարդին նստեցնել մեքենան այն բանից հետո, երբ նրան անցորդներն անվանում են «Արցախ հանձնող»։

ՔՊ-ականները ՀՀ հպարտ քաղաքացիներին վիրավորում են, ոստիկանական ուժերով ծեծի են ենթարկում, Արցախը հայաթափում են, քանի որ նրանց այլևս ՀՀ քաղաքացիների քվեները չեն հետաքրքրում: 2018թ.-ին և դրան հաջորդող ընտրություններին ՔՊ-ականները ՀՀ քաղաքացիների քվեն էին խնդրում, իսկ այժմ, երբ նրանք իշխանության ղեկին են՝ ՀՀ քաղաքացիները մնացել են միայնակ՝ իրենց հազարավոր խնդիրների հետ միասին:

Անդրանիկ Քոչարյանի գլխավոր գործառույթը՝ Փաշինյանին ու ՔՊ-ականներին պաշտպանելն է, նախկինների մասին «հեքիաթների» տարածելն է ու Արցախյան պատերազմում Փաշինյանի համար «ալիբի» ստեղծելը:

Քոչարյանը հաճախ է աչքի ընկնում իր բիրտ պահվածքով կին լրագրողների հանդեպ՝ իշխանափոխությունից հետո Անդրանիկ Քոչարյանը չի կարողանալու միայնակ քայլել երևանյան փողոցներում: ՔՊ-ականները «դուխով» են, երբ իշխանության ղեկին են և պաշտպանված պատգամավորական մանդատով կամ հազարավոր ոստիկանական ուժերով: ՔՊ-ն պատասխան է տալու հայաթափվող Արցախի ու կազմաքանդված բանակի համար:

 

Վահրամ Բագրատյան