Դատարանը չեղյալ է հայտարարել Հարավային Կորեայի նախագահի կալանքը

Հարավային Կորեայի դատարանը կալանքից ազատել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յուլին, գրել են ԶԼՄ-ները։
Փետրվարին նախագահի կողմը բողոք է ներկայացրել Սեուլի կենտրոնական շրջանային դատարան, որը որոշել է, որ ձերբակալությունն անօրինական է։
Նախագահի փաստաբան Սեոկ Դոնգ Հյունը պարզաբանել է, որ նախկին ղեկավարն ազատ չի արձակվի, քանի դեռ դատախազները հնարավորություն ունեն բողոքարկել դատարանի որոշումը։
«Կենտրոնական դատախազությունը յոթ օրվա ընթացքում կարող է վերաքննիչ բողոք ներկայացնել, նա ազատ կարձակվի, եթե մերժեն, կամ բողոքարկելու իրավունքը ժամանակին չկատարեն»,- ասել է փաստաբանը։
Հունվարի 15-ին բարձրաստիճան պաշտոնյաների հակակոռուպցիոն հետաքննության գրասենյակը Սեուլի նստավայրում ձերբակալել է նախագահ Յուն Սեոկ Յոլին՝ ռազմական դրության իրադարձությունների ընթացքում սահմանադրական կարգի դեմ ապստամբելու մեղադրանքով։ Հունվարի 19-ին Սեուլի Արևմտյան շրջանային դատարանը պետության ղեկավարին կալանավորելու որոշում էր կայացրել։