«Հեղափոխական» դատարանի «մունետիկը»

«Հեղափոխական» դատարանի «մունետիկը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Արթուր Դավթյանն է, Փաշինյանի թիմակիցը, որը շարունակում է «հեղափոխական» առաջընթացը դատական իշխանության աստիճանակարգում: 

Նոր նշանակում 

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր Արթուր Դավթյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով:
Խոսքը ոչ թե նախկին դատախազի, այլ ՔՊ նախկին պատգամավորի մասին է, որը «գործուղվեց» դատական իշխանություն: 

«Հեղափոխական» դատարան 

Դատական իշխանությունը պետք է անկախ լինի քաղաքական իշխանությունից: Սա դեմոկրատիայի կարևոր հատկանիշ է: Հայաստանում այս օրինաչափությունը չի գործում: ՍԴ-ն «օկուպացնելուց» հետո, Փաշինյանն անցել է դատական իշխանության մյուս ինստիտուտների «զավթմանը», ինչի ապացույցն էլ ՔՊ քաղաքական թիմի անդամ Արթուր Դավթյանի նոր պաշտոնն է դատական համակարգում:

Վահրամ Բագրատյան