Ամերիկացին գողացել է 770 հազար դոլար արժողությամբ ականջօղեր ու կուլ տվել

Ամերիկացին գողացել է 770 հազար դոլար արժողությամբ ականջօղեր ու կուլ տվել

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է մի տղամարդու, ով ենթադրաբար կուլ է տվել 769,500 դոլար արժողությամբ ականջօղեր։

Նա զարդերը գողացել է Tiffany & Co. ոսկերչական խանութից:

32-ամյա Ջեյթան Գիլդերը խաբել է խանութի աշխատակիցներին, թե աշխատում է «պրոֆեսիոնալ մարզիկի» մոտ, որպեսզի իրեն ցույց տան «մի քանի թանկարժեք իրեր»։

Տղամարդը մարտի 5-ին գողացել է ականջօղերն ու փախել խանութից:

Կասկածյալը ձերբակալվել է նույն օրը, և նրա ձերբակալության ժամանակ ոստիկանները տեսել են, որ նա «կուլ է տվել մի քանի իրեր, որոնք, ենթադրաբար, գողացված ականջօղեր են»:

Գիլդերը նաև կասկածվում է ադամանդե մատանի գողանալու ցանկության մեջ, սակայն նա, ամենայն հավանականությամբ, այն գցել է խանութից վազելիս:

Ոստիկանությունն ավելի ուշ հրապարակել է կասկածյալի որովայնի ռենտգենը, որը ցույց է տվել նրա ստամոքսում օտար առարկա:

BBC-ի հարցին ի պատասխան՝ Օռլանդոյի ոստիկանությունը հրաժարվել է հստակեցնել, թե արդյոք իրենց հաջողվել է վերադարձնել գողացված ականջօղերը։

Ամերիկյան ոստիկանության տվյալներով՝ 2022 թվականին Գիլդերն արդեն թալանել է Տեխասի Tiffany & Co խանութը։ Կոլորադո նահանգում նրան կալանավորելու 48 օրդեր կա։

Գիլդերը մեղադրվում է դիմակով կողոպուտի և խոշոր կողոպուտի համար։