Ի՞նչ Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն․ ԱՀ ԱԺ արձագանքը՝ Փաշինյանին
Այսօր ՀՀ վարչապետը՝ անտեսելով ու զրոյացնելով ԼՂՀ անկախության հռչակագիրը հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, որն, ըստ Նիկոլ Փաշինյանի, ներառում է նաև ԼՂ-ն, սակայն ԼՂ հայության իրավունքերի անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ։ Ի՞նչ իրավունքների անվտանգության ու երկխոսությունների մասին կարելի է խոսք գնալ, երբ Ադրբեջանը ապօրինաբար 162 օր Արցախը պահում է լիակատար շրջափակման մեջ՝ շարունակելով 80-ականներից սկսած Արցախի էթնիկ զտման և ցեղասպանության իրագործումը։ Այս մասին այսօր հրավիրված արտահերթ նիստի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։
Թովմասյանը կոչով դիմեց նաև սփյուռքահայերին՝ խնդրելով միախմբվել։
«Մենք հապաղելու ժամանակ չունենք, յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան փրկելու համար, յուրաքանչյուր պատգամավոր ասելիք ու անելիք ունի այս ծանր ժամանակահատվածում, հայրենիքին ծառայելը պարտք է, հայրենիքը պաշտպանելը՝ մասնագիտություն»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում