«Սխալ է պառազիտանալ հարկատուների վրա». ՔՊ-ն ընդդիմությանը շանս է տալիս

ՔՊ-ն այսօր նիստ էր հրավիրել՝ քննարկելու ընդդիմադիր պատգամավորների անհարգելի բացակաների մասով ՍԴ դիմելու հարցը։
Լրագրողների հետ զրույցում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ խմբակցությունը որոշում է ընդունել չդիմել Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորներին մանդատից զրկելու հարցով։
Ըստ Կոնջորյանի, որոշումը կայացվել է՝ հարգելով քաղաքացիների քվեն։
«Ընդդիմությանը հնարավորություն ենք տալիս, որպեսզի գան խորհրդարան ու աշխատեն, որովհետև ընդհանրապես սխալ է պառազիտանալ հարկատուների վրա»,-ասաց նա։
Կոնջորյանի խսքով՝ այս որոշումը չի նշանակում, որ հաջորդ նման դեպքորում ՍԴ չեն դիմելու։
Ամեն դեպքում «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորների մանդատից զրկելու հարցը օրակարգից դուրս չի գալիս, որոշումը հաջորդ շաբաթ պարզ կլինի։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ազգային ժողովի պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ խորհրդի որոշման նախագծի քննարկումն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն այսօր հետաձգվել է մեկ շաբաթով:
Լիաննա Թորոսյան