Ադրբեջանի և Թուրքիայի հետ պետք է խաղաղություն կազմակերպվի․ դա դյուրին չի լինելու․ Կարո Փալյան

44-օրյա պատերազմից հետո Թուրքիան սկսեց մտածել, թե ինչպես կարող է լավացնել Հայաստանի հետ հարաբերությունները և ինչպես կարող են կազմակերպել մնայուն խաղաղությունը Կովկասում։ Էրդողանի կուսակցությունում էլ երկու կարծիք է՝ ազգայնականները լուծում չեն ուզում, իսկ ժողովրդավարներն ուզում են։ Մենք էլ խորհրդարանում այդ ուղղությամբ ենք աշխատում։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների հռչակած խաղաղության դարաշրջանի անցնելու մասին։ 

«Թուրքիայի բոլոր կուսակցությունները համաձայն են, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները լավանան և սահմանը բացվի»,-ասաց Փալյանը։ 

Պատգամավորի խոսքով՝ սահմանների բացումը և՛ տնտեսապես, և՛ մշակութային առումով կօգնի նաև ժողովրդին. «Թուրքիայում հայերին չեն ճանաչում, Հայաստանում թուրքերին չեն ճանաչում, պետք է ծանոթացնենք երկու ժողովրդին էլ։ Ճանապարհը դյուրին չէ, բայց Էրդողանին ու Փաշինյանին պետք է թույլ տանք, որ այս գործընթացը հաջողեն»։ 

Խոսելով Թուրքիայում հայերի դեմ տրամադրվածության մասին՝ Փայլանը նշեց, որ չի ուզում շարունակվի այն իրողությունը, որը հիմա տեսնում ենք։ 

«Հայաստանի ապագայի համար պետք է նորմալ հարաբերություններ ունենալ իր դրացիների հետ, պետք է նաև խաղաղություն կազմակերպվի Ադրբեջանի հետ, ոչ միայն Թուրքիայի հետ։ Ինչո՞ւ․ Թուրքիայիում ազգայնականները հայերին թշնամին են համարում, մենք պետք է ցույց տանք, որ թշնամի չենք, որպեսզի օգնենք Թուրքիայի այն ժողովրդականներին, որոնք խաղաղություն են ուզում»,-շեշտեց հայազգի պատգամավորը։ 

Դիտարկմանը, թե որքանով է սա հավանական, երբ 44-օրյա պատերազմի օրերին ակնհայտ տեսանք, որ Թուրքիան Ադրբեջանին է աջակցում բոլոր իմաստներով, վերջինս պատասխանեց՝ դժբախտաբար, վտանգը կանխատեսելի էր, սակայն Թուրքիայում էլ կարծիքներ կան, որ այս պատերազմից ոչինչ չշահեցին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիաննա Թորոսյան