Բացահայտման մարող հույսեր 

Բացահայտման մարող հույսեր 

«Նուբարաշեն» ՔԿՀ–ում մահացել է Հոկտեմբերի 27–ի գործով ցմահ դատապարտյալ Աշոտ Կնյազյանը:

Ըստ Քրեակատարողական ծառայության՝ 64–ամյա դատապարտյալի ինքնազգացողությունը վատթարացել է, ժամանած շտապօգնության անձնակազմն արձանագրել է վերջինիս մահը։

Փաստացի, ահաբեկչության գործով ցմահ դատապարտված 6 մեղադրյալներից 3-ն արդեն մահացել են: 

Մահացել են նաև գործով անցնող երկու առանցքային վկաներ:

ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը մահացել էր նույն թվականին Միացյալ Նահանգներում, ավտովթարից: Մեկ այլ առանցքային վկա՝ ԱԺ անձնագրային բաժնի աշխատակցուհի Հասմիկ Աբրահամյանը, նույն 2004-ին ինքնասպան եղավ հենց Ազգային ժողովի շենքում:

Հոկտեմբերի 27-ի գործով առանցքային ֆիգուրանտների մահը գրեթե ոչնչացնում է ահաբեկչության ամբողջական բացահայտման հույսերը:

2021-ի նախընտրական արշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոստանում էր բացահայտել Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին: 

Ձևական ինչ-որ քննություն հարուցվել է, բայց սայլը տեղից չի շարժվում:

Նույն կերպ Նիկոլ Փաշինյանը երդվում էր, որ բացահայտելու է Մարտի 1-ի ոճրագործությունը, բայց ամեն բան ավարտվեց ՍԴ արդարացման հայտնի որոշմամբ:

Գործ ունենք չստացված մի հեղափոխության հետ, որը միայն աղետ բերեց երկրին:

Վահրամ Բագրատյան