Բուլղարիայում հեռացրել են պաշտպանության նախարարին՝ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ դիրքորոշման պատճառով

Բուլղարիայում հեռացրել են պաշտպանության նախարարին՝ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ դիրքորոշման պատճառով

Բուլղարիայի պաշտպանության նախարար Ստեֆան Յանևը զրկվել է պաշտոնից։ Նա չի կարողացել օգտագործել պատերազմ բառը՝ Ուկրաինայում ընթացող իրադարձությունները նկարագրելու համար։ Համապատասխան որոշումն ընդունել է վարչապետ Կիրիլ Պետկովը. փոխանցում է Reuters-ը։

«Իմ պաշտպանության նախարարը չի կարողանում օգտագործել պատերազմ բառը։ Նա ոչ մի կերպ չի կարողանում Ուկրաինայի պատերազմն անվանել պատերազմ։ Չի կարելի այն օպերացիա անվանել, եթե արդեն հազարավոր զինվորներ են սպանվել». - հայտարարել է Պետկովը։