Բրիտանական EasyJet լոուքոսթերի ինքնաթիռից 19 ուղևոր է իջեցվել․ ո՞րն է պատճառը

Բրիտանական EasyJet լոուքոսթերի ինքնաթիռից 19 ուղևոր է իջեցվել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը և տեղեկացնում, որ ինքնաթիռը Լանսարոտեից Մեծ Բրիտանիա է մեկնելիս եղել։
Հաղորդվում է, որ ուղևորներին իջեցրել են, քանի որ օդանավը չափազանց ծանր է եղել թռիչքի համար։ Օդաչուն հայտնել է, որ վատ եղանակային պայմաններ են և ուղևորների նմանատիպ քանակով և քաշով չի կարող թռչել։
Օդաչուն նաև հայտարարել է, որ EasyJet-ը պատրաստ է մինչև 500 եվրո վճարել յուրաքանչյուր ուղևորին՝ ինքնաթիռը լքելու համար: