Կրեմլը Պրիգոժինի շարժումներին հետևելու ո՛չ կարողություն ունի, ո՛չ ցանկություն․ Պեսկով

Կրեմլը Պրիգոժինի շարժումներին հետևելու ո՛չ կարողություն ունի, ո՛չ ցանկություն․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերն այն մասին, որ Վագներ-ի ղեկավարը Եվգենի Պրիգոժինը Ռուսաստանում է։

«Կրեմլը Պրիգոժինի շարժումներին հետևելու ո՛չ կարողություն ունի, ո՛չ ցանկություն»,-ասել է Պեսկովը։

Պեսկովն ընդգծել է, որ հունիսի 24-ին և ավելի ուշ արված բոլոր հայտարարությունները Պրիգոժինի Բելառուս տեղափոխման մասին, մնում են արդիական։

Նա նաև արձագանքել է Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահի հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ այն շուտով հնարավոր է կայանա, սակայն օրը դեռ որոշված ​​չէ։ «Նրանք հաճախ են շփվում, բայց ոչ բոլոր հեռախոսային խոսակցություններն են հաղորդում մամուլին»։