Ռոբերտ Քոչարյանը հերքում է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է համացանցում տարածվող ձայնագրությանը, իբրև նա հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Սա կեղտոտ և էժան կեղծիք է՝ օգտագործված է նեյրոնային ցանցի տեխնոլոգիան: Պուտինի հետ իմ վերջին հեռախոսազրույցը եղել է ապրիլի 21-ին՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ, և զրույցի թեման եղել է Արցախում տիրող իրավիճակը։ Ակնհայտ է, որ այս ֆեյքի հայտնվելը հենց հիմա կապված է արցախյան ողբերգական իրադարձությունների և առաջիկա քաղաքական գործընթացներում ինձ չեզոքացնելու փորձի հետ»,- հայտարարել է Քոչարյանը։