Չինաստանն անդրադարձել է ռուս-ամերիկյան բանակցություններին

Չինաստանի՝ եվրոպական հարցերով հատուկ բանագնաց Լու Շայեն ասել է, որ ցնցված է Դոնալդ Թրամփի վերաբերմունքից Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցների հետ և ընդգծել, որ Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ համաձայնագիրը չի կարող ընդունվել միայն Վաշինգտոնի և Մոսկվայի կողմից: Այս մասին գրել է «South China Morning Post»-ը։
«Եթե դուք նայեք, թե ինչպես է Թրամփի վարչակազմը բացահայտ գերիշխող քաղաքականություն է վարում Եվրոպայի նկատմամբ՝ դաշնակիցների հետ նման կերպ վերաբերվելով, անկեղծ ասած, եվրոպական տեսանկյունից, ապա դա միանգամայն ապշեցուցիչ է», - ասել է Լուն Չինաստանի Ժողովրդական Քաղաքական Խորհրդատվական Կոնֆերանսի հանդիպմանը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հակամարտության կարգավորման բանակցությունները չեն կարող անտեսել այլ կողմերի, մասնավորապես՝ եվրոպական պետությունների կարծիքները։
«Որոշումները պետք է քննարկվեն հավասար հիմունքներով և ոչ թե պարտադրվեն սահմանափակ թվով երկրների կողմից: Սա չպետք է որոշվի միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, հատկապես հաշվի առնելով Եվրոպայի մտահոգությունները, որոնք զգում են, որ նման դիվանագիտական մանեւրները պարզապես մի կողմ են մղում իրեն»,- ասել է չինացի դիվանագետը։