Օլիմպիադա․ Կանանց Հայաստանի թիմը պարտություն կրեց

Օլիմպիադա․ Կանանց Հայաստանի թիմը պարտություն կրեց

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի երրորդ տուրում կանանց Հայաստանի թիմը մրցեց Էստոնիայի հավաքականի հետ եւ պարտություն կրեց 1,5:2,5 հաշվով։

Առաջին համար Էլինա Դանիելյանը (2441) սեւ ֆիգուրներով պարտվեց Մայի Նարվային (2385):

Լիլիթ Մկրտչյանը (2362), Մարիամ Մկրտչյանը (2285) եւ Սուսաննա Գաբոյանը (2270) խաղացին ոչ ոքի։

Առաջին երկու տուրերում հայ շախմատիստուհիները 4:0 հաշվով հաղթել էին Բոթսվանային եւ Նորվեգիային։ Էստոնիայի թիմը 4:0 հաշվով հաղթել էր Պաղեստինին,  3:1 հաշվով՝ Անգոլային։  

Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։ Վերջին տուրը օգոստոսի 11-ին է։