Այս պահին լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորությունը այդքան էլ մեծ չի․ Աբրահամյան

ՀՀ տարբեր բնակավայրեր թիրախավորվել են Ադրբեջանի կողմից, սա նշանակում է, որ միջնորդական առաքելությունը, որոնք ստանձնել են տարբեր միջազգային սուբյեկտներ և փորձում են ցույց տալ, որ ամեն ինչ անում են մեր տարածաշրջանի կայունության և խաղաղության ապահովման տեսանկյունից, այս իրավիճակում այդ քայլերը պետք է լինեն ավելի գործուն։ Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այս պահին լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորությունը այդքան էլ մեծ չի, ինչը չի բացառում որոշ ուղղություններով որոշակի գործողությունների ծավալումը»,- ասաց Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում