Վարդազարյան-Ջհանգիրյան հանդիպման 3-րդ մասնակիցը՝ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը ՔԿ է կանչվել

Վարդազարյան-Ջհանգիրյան հանդիպման 3-րդ մասնակիցը՝ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը ՔԿ է կանչվել

ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը հրավիրվել է հարցաքննության՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրության վերաբերյալ ՔԿ-ում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին ասել է  Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Նկատենք, որ Ստեփան Միքայելյանը Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի հանդիպման միակ վկան է։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը ասուլիսում հրապարակել էր իր ու Գագիկ Ջհանգիրյանի զրույցի ձայնագրությունը։