Ռոբոտ շներն օգնում են Շանհայում պարետային ժամ պահպանել

COVID-19-ի դեմ պայքարում իրենց ներդրումն են ունեցել ռոբոտատեխնիկայի ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաները։ Այսպես, կորոնավիրուսի գագաթնակետին չինական որոշ մեգապոլիսների փողոցներում ռոբոտ շները ամրացված բարձրախոսների միջոցով զգուշացնում էին բնակիչներին, որ չլքեն իրենց տները:
Համացանցում տարածված բազմաթիվ տեսանյութերում կարելի է տեսնել, թե ինչպես է փոքրիկ չորքոտանի ռոբոտը շարժվում Շանհայի ամայի փողոցներով՝ մեգաֆոնի միջոցով հայտարարելով սանիտարական անվտանգության միջոցների պահպանման մասին, գրում է Tekhkult-ը։
Ամբողջ Չինաստանի ահռելի ջանքերի շնորհիվ համավարակը կարծես ընդմիշտ նահանջել է։ Բայց մարտի վերջին Շանհայի իշխանությունները ստիպված են եղել կրկին հայտարարել կոշտ արգելափակման մասին։
Ինչպես նշում է The Times-ը, փողոցների պարեկությանը, բացի ռոբոտ-շներից, միացել են բարձրախոսներով դրոններ։ Խիստ նախազգուշական միջոցներն այս անգամ նույնպես արդյունք են տվել։