Քանի՞ պացիենտ կա այրվածքաբանականում և ի՞նչ վիճակում են նրանք
Այս պահի դրությամբ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում բուժվում է 86 այրվածք ստացած անձ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ բոլոր պացիենտները նույնականացված են։
«Ցավոք սրտի, մեծ մասը գտնվում է ծանր վիճակում, ունենք նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ, որոնք վերակենդանացման բաժանմունքում են։ Ռեանիմացիան մաքսիմալ ծանրաբեռնված է։ Մասնագիտական ռեսուրսը բավարարում է, ունենք նաև կամավորներ։
Մասնագիտական խումբը փորձառու է, արտերկրից էլ կան բժիշկներ, որոնք օգնում են մեզ, արդեն այստեղ են։ Մոտ քսանից ավելի են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդները»,- ներկայացրեց Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։