Մոսկվայում տեսախցիկը ֆիքսել է կայծակի հարվածը՝ կնոջը․ նա այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)

Մոսկվայի մարզի Կոլոմնայում կայծակի հարվածից հետո, որը քիչ էր մնում սպաներ անձրևից թաքնված մարդկանց, մի կին ծանր վնասվածքներ է ստացել։ Ինչպես հայտնում է SHOT հեռագրային ալիքը, նա երկու ոտքերի այրվածքներով տեղափոխվել է տեղի հիվանդանոց։
Կայծակը տեղի է ունեցել Վոկզալնայա փողոցում։ Անձրևից մարդիկ վազում էին, երբ հանկարծակի կայծակ հարվածեց։ Կադրերում երեւում է, որ մարդիկ փորձում են դուրս գալ ճանապարհին կուտակված ջրից, իսկ հետին պլանում կայծակ է հարվածում։ Հարվածից հետո բոլորն ընկել են ջուրը, ոմանք սարսափից սկսել բղավել։ Բոլոր ներկաները հրաշքով ողջ են մնացել։
Հիշեցնենք, որ Մոսկվայում վերջին օրերին ուժգին անձրևների պատճառով քաղաքի փողոցները հեղեղվել են ջրով, մի շարք շինություններ վնասվել են։
Տեսանյութն՝ այստեղ