Լապորտան կարծում է, որ կարող է համոզել Մեսսիին վերադառնալ «Բարսելոնա»

Լապորտան կարծում է, որ կարող է համոզել Մեսսիին վերադառնալ «Բարսելոնա»

«Բարսելոնայի» նախագահը փորձելու է վերադարձնել Լիոնել Մեսսիին։

Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին Ժոան Լապորտային խնդրել է արգենտինացուն վերադարձնել թիմ, երբ ավարտվի նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։ Diario Sport-ը հայտնում է, որ Լապորտայի շրջապատը կապ կհաստատի Մեսսիի հետ, որպեսզի նրա և ակումբի նախագահի հետ անձնական շփման հնարավորություններ ստեղծեն:

Լապորտան հասկանում է, որ Լեոն վիրավորված է հեռացել «Բարսելոնայից, բայց պատրաստ է ամեն ինչ անել հարաբերությունները կարգավորելու համար։ Լապորտան կարծում է, որ կարող է համոզել Մեսսիին վերադառնալ «Բարսելոնա» 2023 թվականի ամռանը: