ԵՄ-ն հայտարարել է, որ Ուկրաինայից բնական ռեսուրսներ չի պահանջի

Եվրոպական միությունը Ուկրաինայից բնական ռեսուրսներ չի պահանջի որպես փոխհատուցում տրամադրված օգնության համար, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, գրել են ԶԼՄ-նեչը։
«Վերջին երեք տարիների ընթացքում Եվրամիությունը հիմնական դոնորն է եղել Ուկրաինային աջակցելու համար, և մենք դա անում ենք Ուկրաինայի, ուկրաինացիների, ինչպես նաև եվրոպական անվտանգության համար, և մենք Ուկրաինայի բնական ռեսուրսներից որևէ բան չենք վերցնում»,- ասել է Կոշտան։