Կիրականացվեն կանոնավոր թռիչքներ Նիժնի Նովգորոդից Երևան

Red Wings ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Նիժնի Նովգորոդից Երևան։
Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
Թռիչքները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ, SSJ100 ինքնաթիռներով։