Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը հայտնում է․

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ Հայրենականում և մեր հայրենիքի ազատության համար մղված պատերազմներում նահատակված հերոսների հիշատակին։

Երկրի ղեկավարին ուղեկցում էին հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները, պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները: