Ընդդիմությունը վաղն ԱԺ է գնալո՞ւ

Ինչպես այսօր լրատվամիջոցները հայտնել էին` խորհրդարանական ընդդիմությունը վաղը՝ հուլիսի 22-ին, Ազգային ժողով կգնա:
Տվյալի առնչությամբ կապ հաստատեցինք ԱԺ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի հետ, ով մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունը, թե իրենք որևէ օրակարգով գնալու են Ազգային ժողով։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցները հակառակ պնդումն են անում․ ըստ նախնական տեղեկության, ընդդիմադիրները վաղը կհանդիպեն Եվրոպական խորհրդարանի մի պատվիրակության հետ։
Ընդդիմադիրները բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր խորհրդարան գրեթե չեն գնացել: Իսկ այս օրերին, շոգով պայմանավորված, դադարի մեջ են։
Մերի Գևորգյան