Վարսիկ Գրիգորյանը՝ Սամբոյի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Վարսիկ Գրիգորյանը՝ Սամբոյի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Վարսիկ Գրիգորյանը դարձել է սամբոյի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Տեղեկանում ենք ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունից։ 

Հիշեցնենք՝ Իսրայելի Հայֆա քաղաքում մեկնարկած սամբոյի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը հայ սամբիստները մեդալներ էին նվաճել:

Մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Խանջյանը հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն: