Անանուն բարերարը վճարել է քոլեջի շրջանավարտների 300 հազար դոլարի պարտքը

Անանուն բարերարը վճարել է քոլեջի շրջանավարտների 300 հազար դոլարի պարտքը

Արեւելյան Տեխասի Wiley քոլեջն ավարտած ուսանողներին դիպլոմների հանձնման արարողության ժամանակ հայտնել են, որ անանուն բարերարը մարել է իրենց ուսանողական վարկի մնացորդը, հաղորդում է ABC News-ը:

2022-ի շրջանավարտների՝ քոլեջին պարտքի ընդհանուր գումարը մոտ 300 հազար դոլար էր կազմում: Ավարտական ​​միջոցառմանը ներկա էր մոտ 100 ուսանող: Թե նրանցից քանիսի պարտքն է մարվել,  չի նշվում։

Wiley-ն մասնավոր քոլեջ է, որտեղ հիմնադրման օրվանից սեւամորթ ամերիկացիներ են սովորում: Քոլեջը կարեւոր դեր է խաղացել Տեխասի քաղաքացիական իրավունքների համար շարժման մեջ: