Ստեփանավանի թունելի սկզբնամասից հեռացվել է մի քանի տոննա ձյուն

Ստեփանավանի թունելի սկզբնամասից հեռացվել է մի քանի տոննա ձյուն

Երեկ, ողջ գիշեր մինչև վաղ առավոտ շարունակվել են հսակայածավալ աշխատանքների կատարումը, ինչի շնորհիվ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը բացվել է։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված ճանապարհահատվածից հեռացրել են 8-12 մետր բարձրությամբ, 60 մետր երկրարությամբ, 7 մետր լայնությամբ ձնահյուսը։ Ճանշինականները հատուկ տեխնիկաների միջոցով նշված հատվածից հեռացրել են մի քանի տոննա ձյուն։ 

Ստեփանավանի, Վանաձորի համայնքապետարանները տրամադրել են 1-ական JCB տրակտոր։

Առաջին իսկ պահից հետախուզական աշխատանքներ են իրականացրել փրկարարները. Բարեբախտաբար տուժածներ չկան։

Այս պահին աշխատանքները շարունակվում են։