Քաղցկեղային բջիջները ոչնչացնելու նոր ձև են գտել 

Քաղցկեղային բջիջները ոչնչացնելու նոր ձև են գտել 

Ամերիկացի գիտնականները նոր ձեւ են գտել քաղցկեղային բջիջները սպանելու համար՝ մերձակա ինֆրակարմիր լույսի միջոցով ամինացիանի մոլեկուլները խթանելով և դրանց թրթռում առաջացնելով: Մելանոմայի բջիջների վրա իրականացրած լաբորատոր փորձերը 99 տոկոսանոց արդյունք են տվել։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ 

Ամինացիանինի մոլեկուլները կիրառվում են կենսաբանական հյուսվածքները ներկելու համար, որի օգնությամբ էլ բացահայտվում է քաղցկեղը։ 

Ինֆրակարմիր լույսի ազդակը առաջացնում է պլազմոններ, որոնք հանդիսանում են մոլեկուլի ներսում էլեկտրոնների սինխրոն տատանումներ։ Դա էլ բերում է քաղցկեղային բջիջների մեմբրանների քայքայում։ Այս առնչությամբ գիտական հետազոտության արդյունքները հրապարակվել են դեկտեմբերին՝ Nature Chemistry հանդեսում։ Գիտնականները նշում են, որ մարդկանց վրա այս մեթոդի կիրառումը կարող է տեւել տարիներ։